Դատարանը հետաձգել է Ռոբերտ Քոչարյանի գործով նիստը

 ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8,  24News   

Քոչարյան

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով երեքշաբթի նշանակված նիստը փաստաբաններից մեկի բացակայության պատճառով հետաձգել է մինչև դեկտեմբերի 15-ը:

Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը չի կարողացել մասնակցել նիստին: Դատավոր Աննա Դանիբեկյանը որոշում կայացրեց նիստը հետաձգել մինչեւ դեկտեմբերի 15-ը:

 --00—ՄՀ