Փաշինյանի գնալ-մնալն իր ձեռքերում չէ․ նա չի ընդառաջի ընդդիմության շանտաժին․ Հակոբ Բադալյան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News

Եթե Հայաստանում ներքաղաքական իրավիճակը զարգանա բախումային սցենարով, ինչի մեծ ռիսկեր առաջացրեց դեկտեմբերի 5-ի՝ ընդդիմության համազգային հանրահավաքն իր հռետորաբանությամբ, նշանակում է, որ կարող ենք բախվել մի սցենարի, երբ դրա հանգուցալուծումը տեղի կունենա ոչ թե ներքին ռեսուրսներով, այլ արտաքին։ Այստեղ խոսքը վերաբերում է ՀԱՊԿ, այսպես ասված, արագ արձագանքման ուժերին։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։

«Հիմա մի կողմից պատասխանատվությունը միմյանց վրա դնելու, դրանից ազատվելու գործընթաց է, մյուս կողմից՝ իշխանության համար պայքար: Բոլորն են հասկանում, որ պետք է հնարավորինս արագ ՀՀ-ում ձևավորվի նոր իշխանություն։ Գլխավոր պատճառն այն է, որ ծանր պարտություն կրած իշխանությունը պետք է հեռանա։ Սակայն մենք հիմա մի վիճակում ենք, որտեղ ՌԴ-ն շատ մեծ ազդեցություն ունի ՀՀ-ի ներքին գործընթացների վրա։ Մի շատ կարևոր հանգամանք կա։ Եթե իրավիճակը զարգանա բախումային սցենարով, ներքին պրոցեսներին միջամտելու վտանգը մեծանում է։  Դա կնշանակի ՀՀ-ի ինքնիշխանության և պետականության վերացում»- ասել է քաղաքական մեկնաբանը։ 

Բադալյանի խոսքով՝ այս փուլում երկակի խաղեր կարող են տեղի ունենալ։ Մի կողմից արմատացնել ընդդիմությանը, մյուս կողմից պարտադրել իշխանությանը ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքերը փնտրել դրսում՝ ՀԱՊԿ երկրների աջակցության տիրույթում։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։

--0--ԿԿ