Եթե ոչ, վրեժ կլուծեն «Իմ քայլից», Փաշինյանը պետք է հեռանա․ Արմեն Բադալյան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News

Երբ մարդ կորցնում է իր 18-ամյա որդուն և գիտի, որ այլևս ապագա չունի, կարող է գնալ ֆիզիկական հաշվեհարդարի, և ոչ ոք չի կարող երաշխավորել նրա ոչ ադեկվատությունը, օրինակ, իմքայլական պատգամավորների նկատմամբ: Այս մասին 24TV-ի եթերում ասել է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը:

Բանախոսի պնդմամբ՝ հոգեբանական ծանր իրավիճակ է տիրում, շատերի մոտ ընկճվածություն, զայրույթ և նույնիսկ ցասում կա: «Սա ընդդիմության քննություն է, կարո՞ղ է արդյոք հաղթել  մեկ մարդուն, թե՝ ոչ։ Եթե կարողանա հաղթել, ապա կարող ենք ասել, որ հասարակությունը դեռևս ամբողջովին չի թուլացել և իր մեջ ինչ-որ ուժ ունի, կարող է դիմադրել: Իշխանությունն այլևս ոչինչ չի կարող փոխել, սա է խնդիրը, ոչ թե այն լավն է կամ վատը, իշխանությունը այլևս չի կարող երկիրն առաջ տանել, իսկ հիմա, եթե դու չես գնում առաջ, մնում ես տեղում, ետ ես գնում, որովհետև քո կողքիններն առաջ են գնում, վառ օրինակ, Ադրբեջանը գնաց առաջ»- նշել է փորձագետը:  

Բանախոսն անդրադարձել է նաև թեմային վերաբերող այլ կարևոր հարցերի։

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ