Արա Այվազյանն ու Ստանիսլավ Զասը քննարկել են ՀԱՊԿ գործունեությանը վերաբերող հարցեր

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News

Այվազյան Զաս

Դեկտեմբերի 6-ին Ռուսաստան աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հանդիպել է ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից: 

Կողմերն անդրադարձան ՀԱՊԿ քարտուղարության գործունեությանը, ինչպես նաև Կազմակերպության արդյունավետության բարձրացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակի: 

Քննարկեցին այս տարվա նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների՝ Կազմակերպության կանոնադրական մարմինների նիստերի և ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի դեկտեմբերի 2-ի նստաշրջանին ընդունված որոշումներին: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարին տեղեկացրեց ՀԱՊԿ ընթացիկ գործունեության մասին:

--00--ԱԹ