Ավելի քան երբևէ արդիական է՝ ուժերի գերլարումով շարունակել ապրել և շտկել մեջքը

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7,  24News   

Միրզոյան

Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

«Այսօր մենք ոգեկոչում ենք Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը։

Վերջին շրջանում էական աշխատանքներ են տարվել` վերացնելու երկրաշարժի հետևանքները։ Շիրակամուտը, Գյումրին, Վանաձորը, Սպիտակը, չնայած այն մեծագույն ցավին, որ վերապրել են, իրենց մեջ ուժ են գտել շարունակելու կյանքը և շտկելու մեջքը։ Այսօր ավելի քան երբևէ արդիական է միևնույն խորհուրդը՝ ուժերի գերլարումով շարունակել ապրել և շտկել մեր մեջքը։ Երկրաշարժից տուժած շրջաններում, Հայաստանի ու Արցախի տարբեր անկյուններում պիտի կրկին լսվեն նորածին մանուկների ճիչեր, և այդ մանուկները պիտի մեծանան ու ապրեն կայուն, անվտանգ և բարեկեցիկ հայրենիքում»։

 --00—ՄՀ