Ռուսաստանցիների ավելի քան 70 տոկոսը հետաքրքրվում է Լեռնային Ղարաբաղում հակամարտությամբ

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7,  24News   

ռուս

Ռուսաստանցիների ավելի քան 70 տոկոսը հետաքրքրվում է Լեռնային Ղարաբաղում հակամարտությամբ: Այս մասին ТАСС-ի հաղորդմամբ՝ վկայում են Հանրային կարծիքի հետազոտման համառուսական կենտրոնի տվյալները։

Հարցումն անցկացվել է սեպտեմբերի 30-ին և նոյեմբերի 13-ին, որին մասնակցել է 18 և ավելի մեծ տարիքի 1,6 հազար մարդ:

Ռուսաստանցիների զանգվածային գիտակցության մեջ «Պայքար Ղարաբաղի համար» կլոր սեղանի ժամանակ ներկայացված տվյալների համաձայն՝ Լեռնային Ղարաբաղում իրադարձություններին հետևում է ռուսաստանցիների 72 տոկոսը, տարածաշրջանում իրադարձություններով ընդհանրապես չի հետաքրքրվում հարցվածների 26 տոկոսը:

Հարցին՝ ո՞վ է հրահրել հակամարտության սրումը, ռուսաստանցիների 33 տոկոսը պատախանել է՝ երկու կողմերը, 36 տոկոսը դժվարացել է պատասխանել: Ընդ որում՝ 5 տոկոսը համարում է, որ Հայաստանը, 12 տոկոսը՝ Ադրբեջանը, 6 տոկոսը՝ ԱՄՆ-ն, 5 տոկոսը՝ Թուրքիան:

Ռուսաստանցիների 39 տոկոսի կարծիքով՝ հետագայում Լեռնային Ղարաբաղում իրավիճակը խաղաղ կզարգանա, այլևս պատերազմ չի լինի: Հարցման մասնակիցներից յուրաքանչյուր 10-րդը (12 տոկոսը) կանխատեսում է մոտակա ժամանակում ռազմական գործողությունների վերսկսում, 31 տոկոսը կարծում է, որ պատերազմ կլինի, բայց ավելի ուշ:

--00—ՄՀ