«68000+15000 դրամ»՝ տեղահանված արցախցիներին. շահառու են, եթե ՀՀ-ում չունեն անշարժ գույք

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News

նկար

Պատերազմի հետևանքով տեղահանված Արցախի քաղաքացիները պետության կողմից կստանան միանվագ դրամական աջակցություն 68 հազար դրամի չափով, և ևս 15 հազար դրամ լրացուցիչ աջակցություն, եթե Հայաստանի տարածքում չունեն անշարժ գույք:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են, որ միջոցառման շահառու են նաև երեխաները։

Աջակցությունից օգտվելու համար մինչև դեկտեմբերի 20-ը պետք է էլեկտրոնային դիմում ներկայացնել dimum.ssa.am կայքում։

Խնդիրների դեպքում շահառուները կարող են այցելել Սոցիալական ապահովության ծառայության տարածքային բաժիններ կամ զանգահարել թեժ գիծ՝ 114 հեռախոսահամարով։

--00—ԼՄ