Հս. Կորեայից վարձկաններին, օրինակ, կողմ եմ, «նարկոտիկ» չէինք սրսկի, բայց թող կռվեին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը հասկանում է «հասարակ հայի, հայաստանցու» բողոքը, բայց հարց է տալիս՝ ի՞նչ են առաջարկում մյուս ուժերը: 24News-ի հետ զրույցում նշում է՝ նոյեմբերի 10-ին անձնական ողբերգություն է ապրել, բայց հայ զինվորը չի պարտվել:

Նա այն համոզմանն է, որ ոչ թե 44 օրում ենք պարտվել, այլ տարիներ ի վեր: Պետությունները, ասում է, պարտվում են պատերազմներից շատ առաջ, ու դեռ պետք է սպասել ԱԺ-ում ձևավորվելիք քննիչ հանձնաժողովի աշխատանքներին, որը մի շարք հարցերի պատասխանը կտա:

Պատգամավորը դեմ չէ, որ վերձականներ նաև մեր բանակում լինեին: «Եթե դա կօգներ, ապա թող, օրինակ, Հս. Կորեայից վարձականներ կռվեին: Մենք նրանց իհարկե «նարկոտիկ» չէինք սրսկի, բայց թող կռվեին»,- հավելում է մեր զրուցակիցը:

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ