Ոչ մի թիզականությունն արկածախնդրություն էր, դա հասցրեց կապիտուլյացիոն փաստաթղթին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3, 24News

Մենք մեր տունը քանդեցինք` գրավյալ տարածքները դարձնելով ազատագրված։ «Ոչմիթիզականությունն» արկածախնդրություն էր, որը մեզ հասցրեց նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն փաստաթղթին։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է ՀԱԿ ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ մեր ժողովուրդն այդպես էլ չհասկացավ, որ միջազգային իրավունքի հետ խաղ անել չի կարելի, իսկ այդ տարածքները համարում են ադրբեջանական։

«Դրանք միջազգային իրավունքով սահմանված Ադրբեջանի տարածքներն էին։ Փոխանակ յոթ տարածքներն օգտագործեինք ԼՂ խնդիրը հոգուտ մեզ լուծելու համար, մենք դա թողեցինք երկրորդ պլանում ու սկսեցինք խոսել գրավյալ շրջանների մասին։ Այս մանիպուլյացիան էր, որ մեր վրա այսքան ծանր նստեց։

Ու այս դաժան պարտությունը, որը մենք կրեցինք, նրանից էր, որ մենք մոռացանք բուն խնդիրը։ Մեր համար նոր խնդիր ստեղծեցինք ու ազգով գերի դարձանք դրան»,- ասել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ