Ի՞նչ հարցեր են քննարկվելու Լավրով-Այվազյան հանդիպման ընթացքում

ԵՐԵՎԱՆԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3, 24News

Լավրով-Այվազյան

Նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը դեկտեմբերի 7-ին աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա՝ հանդիպելու ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովի հետ: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Երկու նախարարները բանակցությունների ընթացքում կքննարկեն միջազգային և տարածաշրջանային հարցեր, երկկողմ կապերի ամբողջ համակարգը, հատուկ ուշադրություն կդարձվի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության իրականացմանը՝ շեշտադրելով հումանիտար աջակցությունը, ենթակառուցվածքների վերականգնումը և տրանսպորտային միջանցքի ապաշրջափակումը՝ այդ թվում ռուսական միջգերատեսչական պատվիրակության՝ ՀՀ և Ադրբեջան այցի արդյունքներով: 

Զախարովան տեղեկացրեց՝ նախարարները կդիտարկեն միջազգային կառույցներում համագործակցության թեմաների լայն շրջանակ: Նա հիշեցրեց՝ երկկողմ հարաբերությունները դաշնակցային բնույթ են կրում, առանձնանում են ինտենսիվ քաղաքական երկխոսությամբ՝ բարձր, բարձրագույն մակարդակներով: ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հույս հայտնեց, որ Մոսկվայում կայանալիք բանակցությունները կնպաստեն Անդրկովկասում կայունության և անվտանգության ամրապնդման հարցում երկկողմ դաշնակցային փոխգործակցության զարգացմանը:

--00--ԱԹ