107 տղա և 90 աղջիկ. նոյեմբերին Գեղարքունիքի մարզում ծնվել է 197 երեխա

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3, 24News

նկար

2020 թվականի նոյեմբերին Գեղարքունիքի մարզի բուժհաստատություններում ծնվել է 197 երեխա՝ 107 տղա և 90 աղջիկ։ Այդ մասին հայտնում է Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունը:

108 ծնունդ գրանցվել է Մարտունու ծննդատանը, 34-ը՝ Գավառի, 24-ը՝ Սևանի բժշկական կենտրոններում, 23-ը՝ Վարդենիսի հիվանդանոցում, 8-ը՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։

--00—ԼՄ