Ինչ-որ պահի մանդատս էլ կդնեմ, մենք հայրենիք ենք կորցրել, պետք է բողոքեի

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 30, 24News

Ազգային ժողովի անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանն ասում է, որ Սոթքի հանքավայրի հարցը շարունակում է առկախված մնալ: 24News-ի հետ զրույցում նշեց, որ Վարդենիսում մարդիկ ասես երազում լինեն, դեռ չեն գիտակցում, որ իրենք արդեն առաջնագծում են ապրում կամ դա իրենց հետ է տեղ ունենում:

Անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության որոշ պատգամավորների քննադատություններին, թե խմբակցությունից դուրս գալով՝ Թովմասյանը խուսափել է պատասխանատվություն կիսելուց, մեր զրուցակիցը հստակեցրեց. «Ինչ-որ պահի մանդատս էլ կդնեմ, մենք հայրենիք ենք կորցրել ու ինչ-որ կերպ պետք է բողոքեի: Մտքի ծայրով չեմ անցկացրել, որ ինչ-ինչ հայրենիքը թշնամուն հանձնած իշխանության մաս կարող եմ կազմել: Ի՞նչ անեի, մտնեի տուն դուրս չգայի՞, մյուսների պես՝ ժողովրդից թաքնվել չէի պատրաստվում»:

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ