Գերմանիայից բժիշկների խումբ է ժամանում, որպեսզի Սեյրան Սարոյանին տեղափոխեն Գերմանիա

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 29, 24News

հասարակական
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 29-ին Գերմանիայից հատուկ բժիշկների խումբ է ժամանում Երևան, որպեսզի «Իզմիրլյան» բժշկական կենտրոնից Գերմանիա տեղափոխեն Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանին, ով գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 21-ին Սեյրան Սարոյանը տեղափոխվել էր «Իզմիրլյան» բժշկական կենտրոն:

--0--ԿԿ