Վարչապետի հրաժարականը պահանջող կալանավորված Վահագն Վերմիշյանը դադարեցրել է հացադուլը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 28, 24News

Վերմիշյան

«Երևան–Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ, Հայաստանի քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանը շաբաթ օրը՝ նոյեմբերի 28-ի առավոտյան դադարեցրել է հացադուլը։ Տեղեկությունը Aravot.am-ի հետ զրույցում հաստատել է քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը՝ նշելով, որ կալանավորված անձի հետ տարվել են բացատրական աշխատանքներ։ Վերմիշյանի առողջական վիճակը բավարար է։

Վահագն Վերմիշյանը հացադուլ էր հայտարարել նոյեմբերի 25-ին՝ պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

--00--ԱԹ