Մահվան ելքով վրաերթի է ենթարկվել 66-ամյա տղամարդ. վարորդը դիմել է փախուստի

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 28, 24News

․

Նոյեմբերի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 08:20-ի սահմաններում Մասիսի բժշկական կենտրոնից ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության խումբը կանչով մեկնել է Մասիսի կայարան, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Մասիս քաղաքի բնակիչ, 66-ամյա Հայկ Սարգսյանն էր, ով, ըստ նախնական տեղեկությունների՝ վրաերթի է ենթարկվել դեռևս անձը չպարզած վարորդի վարած ավտոմեքենայի կողմից:

Փաստի առթիվ Մասիսի քննչական բաժնում ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի և 244 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ վրաերթ կատարած ու փախուստի դիմած վարորդին ու ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

--00--ԱՀ