Եթե Պուտինը չճնշեր Փաշինյանին, նա պատրաստ էր հանձնել նաև Ստեփանակերտը․ Արթուր Ղազինյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 26, 24News

«Ձեզ առաջարկում են կանգնեցնել պատերազմը, ասում են՝ եկեք գոնե այս կորուստներով ֆիքսենք, գոնե այս տարածքի վրա ունենանք մեր իրավասությունը, խաղաղապահներով ամրագրենք խաղաղությունը, ու Հայաստանը մերժում է և գիտե՞ք՝ ինչ է ասում՝ հայկական շահին հակառակ է, որ Շուշի վերադառնան փախստականներ, իրենց պետք էր, որ ադրբեջանական բանակը մտներ Շուշի, որպեսզի հայկական վերահսկողությունից դուրս գտնվեր քաղաքը»,- այս մասին 24TV-ի եթերում ասել է  «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը:

«Ես նաև խորը կասկածներ ունեմ, որ եթե Ռուսաստանը չճնշեր նոյեմբերի 9-ի պայմանագրի առումով, մինչև Ստեփանակերտը չհանձնեինք, չէին համաձայնվելու»,- ասել է Ղազինյանը:

«Հասկանո՞ւմ եք՝ ում մասին է խոսքը, հասկանո՞ւմ եք՝ ո՞վ են սրանք: Ախր ո՞նց մեր ժողովդրին բացատրենք, որ այս խմբակը որևէ առընչություն չունի պետության հետ, որ էս խմբակը հատուկ ներդրված է եղել ՀՀ-ում Արցախը Ադրբեջանին հանձնելու նպատակով»,- նշել է Ղազինյանը:

Բանախոսն անդրադարձել է ներքաղաքական օրակարգում քննարկվող մի շարք այլ կարևոր հարցերի ևս:

Մանրամասները՝ տեսանյութում:

--0--ԿԿ