Ռազմի դաշտում ենք ձախողվել, դիվանագիտության դաշտում՝ ոչ․ ԱԳ նախարար

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 26, 24News

ԱԳ նախարար Արա Այվազյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, անդրադառնալով Հայաստանում և Արցախում կնքված պայմանագրի մասով ստեղծված իրավիճակին, ասել է, որ ռազմադաշտում ձախողել ենք, իսկ դիվանագիտության դաշտում՝ ոչ:

Հարցին՝ ձախողվա՞ծ փաստաթուղթ է, Արա Այվազյանը պատասխանել է. «Դա ձեր որակումն է»: Ճշտող հարցին՝ ձեր որակումն ինչպիսի՞նն է, ԱԳ նախարարը պատասխանել է. «Ես չեմ մեկնաբանում: Ես նոր եմ ստանձնել իմ պարտականությունը: Ռազմադաշտում ունեցել ենք ձախողում. դա պետք է ճիշտ գնահատենք, որովհետև անհամաչափ ուժերի դեմ էին հերոսաբար մեր զինվորները դիմադրում»,-ասել է Արա Այվազյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

--0--ԿԿ