Ֆրանսիայի կողմից ԼՂ անկախության միակողմանի ճանաչումը ոչ ոքի համար օգտակար չի լինի․ Լեմուան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 25, 24News

․

«Ֆրանսիայի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության միակողմանի ճանաչումը ոչ ոքի համար օգտակար չի լինի. ոչ Հայաստանին, ոչ Ղարաբաղի բնակչությանը, ոչ Ֆրանսիային, ոչ էլ Մինսկի խմբի (ԵԱՀԿ) այլ համանախագահներին, ոչ էլ Եվրոպային»,- այս մասին Ֆրանսիայի Սենատում Լեռնային Ղարաբաղը ճանաչելու անհրաժեշտության մասին բանաձևի քննարկման ժամանակ հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ-ին կից պետքարտուղար Ժան-Բատիստ Լեմուանը:

Պետքարտուղարը նշել է, որ սա Ֆրանսիայի կառավարության քաղաքականությունը չէ, սա Հայաստանի քաղաքականությունը չէ, սա մեր գործընկերների քաղաքականությունը չէ:

--00--ԱՀ