ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 25, 24News
«Ադրբեջանական բանակ» կոչվող հանցավոր խմբավորումը շարունակում է ռազմական հանցագործությունները: Այս մասին հայտնում է Infoteka24-ը:
Բրիտանացի լրագրող Էմիլ Հեսսենին հայտնի է դարձել, որ մի քանի ադրբեջանցիներ, ռուս խաղաղապահների համազգեստ հագնելով, ներխուժել են Արցախի հայկական գյուղեր՝ նպատակ ունենալով առևանգել և սպանել տեղի բնակիչներին:
Նրանցից մեկին կարողացել են ձերբակալել:
Այս միջադեպն ապացուցում է, որ Արցախի բնակիչների լիարժեք անվտանգությունը դեռ ապահովված չէ: Բացի այդ, նման պայմաններում խոսել Լեռնային Ղարաբաղում հայերի ու ադրբեջանցիների խաղաղ համակեցության մասին անհնար է:
--00--ԱԹ