Իշխանության պատգամավորները չեն կողմնորոշվում` գա՞ն նիստին, թե՞ ոչ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 25, 24News

էդմոն

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ինչպես գիտեք՝ նոյեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, նախատեսվում էր Աժ պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ գումարել, որի ընթացքում քննարկվելու էր «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից նախաձեռնած «Ռազմական դրությունը վերացնելու մասին» ԱԺ որոշման նախագիծը։

Պաշտպանության հանձնաժողովը նախ հայտնեց, որ նիստը տեղափոխվում է 14։30, իսկ հետո՝ 16։30։

Իշխանության պատգամավորները այդպես էլ չեն կողմնորոշվում վերջապես գան այդ նիստին, թե չգան...»:

--00--ԱԹ