Էկոնոմիկայի և արդարադատության փոխնախարարներն ազատվել են պաշտոնից

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 25,  24News  

որոշում

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Նաիրա Մարգարյանին ազատել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից»,-ասված է որոշման մեջ:

Փաշինյանի մեկ այլ որոշմամբ՝ ազատվել է նաև ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը։

 «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Ռաֆիկ Գրիգորյանին ազատել Հայաստանի Հանրապետության արդարադատության
նախարարի առաջին տեղակալի պաշտոնից»,-ասված է որոշման մեջ:

--00—ՄՀ