Ֆրանսիայի Սենատը երեկոյան կքննարկի ԼՂՀ-ն ճանաչելու անհրաժեշտության մասին բանաձևը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 25, 24News

սենատ

Այսօր՝ Երևանի ժամանակով 19:30-ից, Ֆրանսիայի Սենատը կքննարկի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու անհրաժեշտության մասին» բանաձևը: 

«Թվիթերի» իր միկրոբլոգում ֆրանսիացի քաղաքագետ Բրունո Ռետայոն գրառում է արել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բանաձեւի նախագիծը քննարկելու՝ սենատորների պատրաստակամության մասին:

«Միայն նման անկախությունը կարող է երկար ժամանակով պաշտպանել իրավունքներն ու ազատությունը Լեռնային Ղարաբաղի այն բնակիչների, որոնք բախվել են Թուրքիայի իսլամական էքսպանսիոնիզմին»,- գրել է քաղաքագետը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ բանաձևը ներկայացրել են սենատորներ Բրունո Ռետայոն, Պատրիկոի Մաննեն, Էրվե Մարսելը, Ալիան Աղասսին և Գիլ-յոմ Գոնտարդը:

--00—ԼՄ