ՍԴ նախկին անդամը միացավ հացադուլին․ պահանջը Փաշինյանի հրաժարականն է․ «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 25, 24News

․

«Հրապարակ» թերթը գրում է․ «Նախօրեին կառավարության մոտ հացադուլ սկսեց ՀՅԴ անդամ, «Երկիր մեդիա» հեռուստաընկերության խմբագիր Գեղամ Մանուկյանը։ Երեկ նրան միացավ ՍԴ նախկին անդամ, արցախցի Կիմ Բալայանը։ Պահանջը Նիկոլ Փաշինյանի հրաժարականն է։

«Մինչեւ հացադուլ հայտարարելը մենք այնքան մեծ կորուստներ ենք ունեցել, այդքանը բավարար էր, որ Նիկոլ Փաշինյանը հասկանար ու հեռանար։ Մենք բազմաթիվ անգամ ասել ենք, որ իր՝ մեկ րոպե ավելի այստեղ մնալը վտանգ է մեր պետության համար, որովհետեւ ծնկի եկած, պարտված, ձախողակ ղեկավարը չի կարող այլեւս պաշտպանել ժողովրդին։ Ե՛վ հացադուլը, ե՛ւ անհնազանդության տարբեր ակցիաները պայքարելու միջոց են»,- ասել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։ 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

--00--ԱՀ