Տղե՛րք, դուք սովորական խուլիգաններ եք, և ձեր ժամանակները հետ չեն գալու. Լևոն Զաքարյան

 

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 24,  24News

Լևոն Զաքարյան

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Լևոն Զաքարյանն Ավագանու այսօրվա նիստի ժամանակ անդրադարձավ մեր երկրում նոյեմբերի 10-ին հաջորդած զարգացումներին: Զաքարյանը նախ նշեց` իրենք, որպես ուժ, կրում են քաղաքական պատասխանատվություն:

«Ես ինքս կրում եմ տեղի ունեցած բոլոր իրադարձությունների քաղաքական պատասխանատվությունը, ես դրա կրողներից մեկն եմ: Ուզում եմ տեղեկացնել նաև, որ նոյեմբերի 10-ի, մեղմ ասած, խուլիգանական արարքներին մասնակցել են նաև մարդիկ, ովքեր աշխատում են Երևանի քաղաքապետարանում. անուններ չեմ հնչեցնի, նրանց դեռ կանդրադառնանք, ծածուկ, գլխարկները դեմքներին քաշած: Ուղղակի ուզում եմ ասել՝ տղե՛րք, դուք սովորական, մեղմ ասած, խուլիգաններ եք, և ձեր ժամանակները հետ չեն գալու»,- ասաց նա: 

Զաքարյանը դատապարտեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նկատմամբ բռնությունը, նաև պետական հաստատություններում նոյեմբերի 10-ի գիշերը գրանցված անկարգությունները:

«Ինչ վերաբերում է մեզ, եթե ժողովուրդը կպահանջի, և այդ պահանջը կլինի ակտուալ, ապա ոչ ոք կառչած չէ ոչնչից, ես ընդունում եմ իմ մեղքի բաժինն ամեն ինչի մեջ, որ կատարվել է»,- նշեց նա:

--00--ԱԹ