Արմավիրցի փոքրիկը 4 միլիոն դրամի ընկույզ է վաճառել՝ գումարը փոխանցել հիմնադրամին

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 24,  24News   

Արմավիր

Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ  այսօր սիրով ընդունել է արմավիրցի փոքրիկ Վահե Հովհաննիսյանին, որը պատերազմի ծանր օրերին քաղաքի տարբեր հատվածներում ընկույզ էր վաճառում և հավաքված ամբողջ գումարը՝ ավելի քան չորս միլիոն դրամ, փոխանցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամին:

«Անձամբ իմ և արմավիրցիների անունից շնորհակալություն եմ հայտնել Վահեին՝ հայրենասիրության այս հրաշալի օրինակի համար»,- նշել է քաղաքապետը:

--00—ՄՀ