Որևէ շահառու դուրս չի մնալու. «Զինվորների ապահովագրության հիմնադրամ»-ի տնօրեն

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 24,  24News  

Ավետիքյան

Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմի հետևանքով զոհերի ընտանիքներին, թվով արդեն 104 շահառուի, «Զինվորների ապահովագրության հիմնադրամը» հատուցում է տրամադրել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց հիմնադրամի գործադիր տնօրեն Վարուժան Ավետիքյանը: Հիմնադրամի շահառուներն են զոհվածի կամ անհայտ կորածների ծնողները, ամուսինները և երեխաները:

Վերջինս տեղեկացրեց՝ հիմնադրամի՝ նոյեմբերի 24-ին կայանալիք գործադիր հանձնաժողովի նիստի ընթացքում կլինեն մի քանի տասնյակ նոր հատուցումներ, նախատեսվում է յուրաքանչյուր շաբաթ մի քանի տասնյակ հատուցումներ անել: Նախքան դա անելը, փաստաթղթերով հաստատվում են ընտանեկան, ծնողական, ամուսնական կապերը: Հիմնադրամին դիմելու ժամկետային սահմանափակումներ չկան:

Ավետիքյանը վստահեցնում է՝ արվում է ամեն ինչ, որ որևէ շահառու դուրս չմնա: Շահառուներին հիմնադրամի կողմից տրամադրվող աջակցությունը և՛ միանվագ դրամական օգնություն է, և՛ շարունակական: Զոհված, առաջին կարգի հաշմանդամ դարձած կամ անհետ կորած զինծառայողների ընտանիքներին տրամադրվում է միանվագ 10 մլն դրամի ֆինանական հատուցում: Այնուհետև 20 տարի շարունակ յուրաքաչյուր ամիս վճարվում է 200-300 հազար դրամ: Գումարի տաբերությունը պայմանավորված է տվյալ զինվորականի ունեցած աստիճանով: Մյուս դեպքերում հաշմանդամություն ունեցող շահառուի գումարը կիսվում է, միանվագ օգնությունը կլինի 5 մլն դրամ, ամսական գումարը կկազմի 100-200 հազար դրամ: Եթե տվյալ զինծառայողն ունեցել է 3 և ավելի երեխա, ապա հիմնադրամը լրացուցիչ կվճարի 100 հազար դրամ:

--00--ԱԹ