Ջորջ Սորոսը ձերբակալվել է ԱՄՆ ընտրության ժամանակ խարդախություն անելու համար. կանադական ԶԼՄ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 24, 24News

ջորջ

Ջորջ Սորոսը ձերբակալվել է և այս պահին Ֆիլադելֆիայում դաշնային իշխանությունների կալանքի տակ է: Այդ մասին նոյեմբերի 23-ին գրել է կանադական  Conservative Beaver պարբերականը։

Հրապարակված մեղադրական եզրակացության համաձայն՝ Սորոսը բազմաթիվ լուրջ հանցագործություններ է կատարել ԱՄՆ-ի ընտրություններից առաջ. այդպիսի հանցավոր գործունեության տեսակներ են էլեկտրոնային հաղորդակցության միջոցների օգտագործմամբ խարդախությունը, անձնական տվյալների գողությունն ու համակարգիչների վնասումը: 

ԶԼՄ-ներում նաև լուր կա, որ Սորոսի ձերբակալության մասին տեղեկությունը կարող է կեղծ լինել։ Կանադացի հեղինակներն էլ պնդում են, որ դատավորն արգելել է Սորոսի ձերբակալության մասին հրապարակումները, սակայն այդ օրենքները չեն տարածվում կանադական ԶԼՄ-ների վրա, ինչպես օրինակ Conservative beaver-ի:

--00—ԼՄ