Վարչապետի հրաժարականի պահանջով հացադուլին միանալ է ցանկանում ՍԴ նախկին անդամ Կիմ Բալայանը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 24, 24News

հասարակական

ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը, որը անժամկետ հացադուլ է հայտարարել՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հացադուլին միանալ է ցանկանում ՍԴ նախկին անդամ Կիմ Բալայանը։  հավելյալ պահանջով՝ Սահմանադրական կարգը տապալելու փաստով։ Խնդրում ենք նրան տարիքի ու առողջականի պատճառով չմիանալ»։

Հիշեցնենք, որ Կիմ Բալայանի որդին՝ Գաբրիել Բալայանը ՀՀ պաշտպանության փոխնախարարի պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել։

Կիմ Բալայանի մյուս որդին՝ Տիգրան Բալայանը, հանդիսանում է Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանը։

Կիմ Բալայանի երրորդ որդին՝ Դավիթ Բալայանը, Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահն է։

--0--ԿԿ