Բայդենը պաշտոնապես ճանաչվել է ԱՄՆ նախագահ․ մեկնարկել է իշխանության փոխանցման գործընթացը

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 24,  24News   

Բայդեն

ԱՄՆ ընդհանուր ծառայությունների վարչության (GSA)  ղեկավար Էմիլի Մերֆին Ջո Բայդենին հայտնել է, որ գործակալությունը պաշտոնապես նրան հաստատել է որպես 2020 թ. նախագահական ընտրություններում ակնհայտ հաղթող և սկսվելու է իշխանության փոխանցման  գործընթացը։

Հաստատումը վերջակետ է դրնում մեկ շաբաթից ավելի տևած հակասություններին, երբ Բայդենի անցումային խումբը մեղադրում էր Մերֆիին և նրա գործակալությանը ՝ իշխանության սահուն փոխանցման համար անհրաժեշտ անցումային կարևոր ռեսուրսները չպահպանելու համար:

Նախագահ Թրամփը ևս դեռ պետք է ընդունի ընտրությունների արդյունքները։ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ արդեն ստացել է իշխանությունը Ջո Բայդենին փոխանցելու գործընթացը սկսելու մասին ծանուցումը։  
 

--00—ՄՀ