Գյումրիում տեղի է ունեցել ավազակային հարձակում

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 22, 24News

հասարակական

Նոյեմբերի 21-ին դիմակավորված ավազակային հարձակում է տեղի ունեցել Շիրակի մարզում, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Ժամը 23:40-ի սահմաններում Գյումրի քաղաքի բնակիչ, 45-ամյա Է. Գ.-ն ահազանգել է ոստիկանության Մուշի բաժին և հայտնել, որ եղբոր՝ 50-ամյա Հ. Գ.-ի հետ վերադարձել է տուն, որտեղ 73-ամյա մայրը հայտնել է, որ 2 դիմակավորված անձինք, օգտվելով բնակարանի դռան բաց լինելու հանգամանքից, ներս են մտել, քաշքշել ու գցել գետնին, ապա հարվածներ են հասցրել ու կպչուն ժապավենով կապել են մորը, այդ պահին տանը գտնվող 25-ամյա Ա. Վ.-ին և 27-ամյա Ա. Գ.-ին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են ժամանել ոստիկանության Մուշի բաժնի օպերատիվ խումբը, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության խումբը:

Արդեն տեղում ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ դիմակավորված ստահակները տունը տակնուվրա են արել, այնուհետև ննջասենյակից հափշտակել գումար ( ԱՄՆ դոլար), ինչպես նաև տուժածներից մեկի բջջային հեռախոսը և դիմել են փախուստի: 

--0--ԿԿ