Սեյրան Սարոյանի վիճակը բավարար է, կատարվել է վիրահատական միջամտություն. «Իզմիրլյան» ԲԿ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 22, 24News

Սեյրան

Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը երեկ երեկոյան տեղափոխվել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոն:

168.am֊ի հետ զրույցում բժշկական կենտրոնի մամուլի և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Ամալյա Գևորգյանը տեղեկացրել է, որ Սեյրան Սարոյանի առողջական վիճակն այս պահին գնահատվում է բավարար.

«Երեկոյան ուշ ժամի տեղափոխվել է Իզմիրլյան բժշկական կենտրոն, կատարվել է վիրահատական միջամտություն: Այժմ վիճակը գնահատվում է բավարար, բժիշկների հսկողության ներքո է: Պրոցեսն ամբողջովին վերահսկվում է պրոֆեսոր Արմեն Չարչյանի կողմից»։

--00--ԱԹ