Վրաստանում խորհրդարանական ընտրության 2-րդ փուլն է. ընդդիմությունը հրաժարվել է մասնակցել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 21, 24News

նկար

Այսօր Վրաստանի 17 միամանդատ ընտրատարածքներում կանցկացվի խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը:

Առաջին փուլում ընտրողներն համամասնական ընտրակարգով ընտրել են 120 պատգամավորների և մեծամասնական ընտրակարգով՝ 30: Համամասնական ընտրակարգով խորհրդարան են անցնում 9 կուսակցություն և քաղաքական դաշինքներ, իսկ մեծամասնականի արդյունքը պարզ կլինի երկրորդ փուլի արդյունքների հրապարակումից հետո:

Հիշեցնենք, որ վրացական ընդդիմությունը չի ճանաչում հոկտեմբերի 31-ի ընտրությունների արդյունքները: Խորհրդարան անցած ընդդիմադիր կուսակցությունները հայտարարել են, որ հրաժարվում են պատգամավորական մանդատներից եւ երկրորդ փուլին մասնակցելուց և շարունակում են բողոքի ակցիաները: Մինչդեռ օրենսդրությունը չի նախատեսում, որ թեկնածուն կարող է հրաժարվել երկրորդ փուլին մասնակցությունից: 

Նշենք նաև, որ հոկտեմբերի 31-ին Վրաստանում խորհրդարանական ընտրություններ են անցկացվել, սակայն 30-ից 17 ընտրատեղամասերում երկրորդ փուլ է պահանջվել:

--00—ԼՄ