Ովքե՞ր են անհայտ համազգեստով մարդիկ․ ոստիկանները պարտավոր են կրել համազգեստ․ Գոհար Մելոյան

ԵՐԵՎԱՆՆՈՅԵՄԲԵՐԻ 20, 24News

ю

Սահմանադրագետ Գոհար Մելոյանը դիմել է ոստիկանություն՝ խնդրելով պարզաբանում ներկայացնել, թե ովքե՞ր են անհայտ համազգեստով մարդիկ։

Ոստիկանները պարտավոր են կրել օրենքով սահմանված համազգեստ։

«Ոստիկանության մասին», «Ոստիկանության զորքերի մասին», «Ոստիկանության ծառայության մասին» օրենքները պարտավորեցնում են կրել ոստիկանական համազգեստ։ Դիցուք՝ «Ոստիկանության զորքերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի համաձայն՝ հասարակական կարգի պահպանության ապահովմանը մասնակցելիս ոստիկանության զորքերի զինծառայողները պարտավոր են կրել սահմանված ձևի համազգեստ, որի վրա տեսանելի մասում փակցվում են ոստիկանության զորքերի զինծառայողին անձնապես նույնականացնելու հնարավորություն տվող տարբերանշաններ:

Օմբուդսմեն Արման Թաթոյանին Մելոյանը խնդրել է հետեւողական լինել, և, եթե հնարավոր է հանրությանն իրազեկել, թե ովքեր են այս չինական հանդերձանքով՝ մարդկանց ազատությունը սահմանափակելով բռնություն կիրառողները։

--00--ԱՀ