Ֆրանսիացի մտավորականները կոչով են հանդես եկել՝ ի պաշտպանություն Հայաստանի և Արցախի

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 20, 24News

ֆրանսիա

Այսօր Le Figaro Magazine հանդեսում հրապարակվել է ֆրանսիացի 120 նշանավոր մշակութային գործիչների և մտավորականների կոչը՝ ի պաշտպանություն Հայաստանի և Արցախի։ Այս մասին հայտնում է Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը:

Կոչին միացածների թվում են աշխարհահռչակ դերասաններ Ալեն Դելոնը, Կլաուդիա Կարդինալեն, Ժան Ռենոն, Ֆանի Արդանը, Դանի Բունը, Ժուլիետ Բինոշը, Պիեռ Ռիշարը, օսկարակիր դերասան Ժան Դյուժարդենը, ճանաչված մտավորականներ Ժակ Աթալին,  Բեռնար-Անրի Լևին, համաշխարհային ճանաչում ունեցող ռեժիսորներ Կոստա-Գավրասը, Կլոդ Լըլուշը, Միշել Հազանավիչուսը, նշանավոր հեռուստատեսային գործիչ Ստեֆան Բեռնը և աշխարհառչակ խոհարար Ալեն Դյուկասը։

--00--ԱԹ