«Իմ քայլի» պատգամավորները կապ են հաստատում ինձ հետ, ասում՝ Փաշինյանը վախեցնում է. Վանեցյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 20, 24News

վանեցյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ընդդիմադիր 17 կուսակցությունները ասում են՝ ընդունի՛ր քո պարտությունը, քո բաժին մեղքը, վերցրո՛ւ պատասխանատվությունը քո վրա, կանգնի՛ր, ներողությո՛ւն խնդրիր ու հեռացի՛ր։ Այս մասին 5-րդ ալիքի «Հարցազրույց» հաղորդաշարի եթերում նման կարծիք է հայտնել «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը:

«Հասկանում եմ, որ նա վախենում է, բայց ես անձամբ, համոզված եմ նաև իմ գործընկերները, քաղաքական դաշտի պատրաստ ենք ֆիզիկական անվտանգության երաշխիքներ տալ իրեն ու իր ընտանիքին, որևէ մեկը իրենց հետ հաշվեհարդար չի տեսնի»,- ասել է ԱԱԾ նախկին տնօրենը։

Հարցին՝ ինչի՞ց է վախենում Փաշինյանը, Արթուր Վանեցյանն ասել է՝ նաև ֆիզիկական անվտանգության վախն է, որովհետև մարդիկ, երբ «կսառեն», կհասկանան, թե ինչ ողբերգություն է տեղի ունեցել:

«Նա պատանդի վիճակում է պահում «Իմ քայլ»-ը խմբակցությանը և իրավապահներին: «Իմ քայլի» պատգամավորները տարբեր եղանակներով կապ են հաստատում ինձ հետ և ասում են, որ Նիկոլ Փաշինյանը վախեցնում է, ասում է՝ ով իմ դեմ խոսեց, դավաճան է։ Օդում կախված լուրերի համաձայն` կրիմինալ աշխարհի ներկայացուցիչներին ուղղորդում է դեպի պատգամավորներ, որպեսզի նրանք գնան և ֆիզիկական հաշվեհարդար տեսնելու սպառնալիքով պատգամավորներին պահեն Նիկոլ Փաշինյանի շուրջ»,- ասել է Վանեցյանը։

--00—ԼՄ