Հակոբ Արշակյանի հեռանալն արդեն որոշված է. օրերի հարց է․ «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 20, 24News

Հակոբ Արշակյան

«Հրապարակ» թերթը գրում է. «Պատերազմի ժամանակ բազմաթիվ կուրիոզներ ու ձախողումներ են եղել, որոնց մասին երեւի կամաց-կամաց կիմանանք։ Իշխանության ներկայացուցիչներից ոմանք փորձել են իրենց փորձարկումներն անել առաջնագծում կամ ռազմի դաշտում։

Տեղեկացանք, որ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը որոշել է անձամբ մասնակցել հայկական արտադրության ԱԹՍ-ների փորձարկմանը եւ այդ նպատակով մի մեծ շքախումբ է կազմել ու իր հետ տարել Գորիս, որպեսզի այդ պատմական քայլին շատերն ականատես լինեն։

Գորիսում նախարարը բազմաթիվ մարդկանց ու տեսախցիկների առջեւ օդ է բարձրացրել ԱԹՍ-ն, սակայն մի քանի մետր թռիչքից հետո այն վայր է ընկել։ Նախարարությունից երեկ չցանկացան մեկնաբանել մեր այս տեղեկությունը, ընդամենը մի հարց էինք ուղղել՝ նախարարն անձա՞մբ է փորձարկել հայկական արտադրության ԱԹՍ-ն, ստացանք պատասխան․ «Չենք մեկնաբանում»։

Ի դեպ, կան տեղեկություններ, որ Արշակյանի՝ կառավարությունից հեռանալն արդեն որոշված է, ընդամենը օրերի հարց է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--00--ԱՀ