Վարչապետին ասացի՝ քայլ պետք է անեմ, իրավիճակն ինձ համար հանդուրժելի չէ. Թովմասյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 19, 24News

Վարչապետի գիշերային գրառումը՝  ռազմաճակատից վերադարձող զինվորականների ու «վնգստացողներին» դասեր տալու վերաբերյալ, Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունից օրերս դուրս եկած, անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանի համար շոկ է եղել: 24TV-ի «Հարցազրույց» հաղորդմանն ասաց. ««Վնգստացող դատավորի» հաշվեհարդարը սահմանի զինվո՞րը պետք է տեսնի, մյուս կողմից՝ «Մարտի 1-ի» զարգացում չեմ ուզում տեսնել: Խմբակցությունից դուրս գալն իմ բողոքն էր, ու գիտեմ՝ «Իմ քայլում» ինձ նման մտահոգ պատգամավորներ էլի կան»:

Պատգամավորն ընդգծեց, որ հանդիպել է վարչապետին, հայտնել մտահգություններն ու ասել՝ քայլ պետք է անի, քանզի իրավիճակն իր համար հանդուրժելի չէ: Անկախ ամեն ինչից՝ Թովմասյանը Փաշինյանին դավաճան չի համարում: Պատերազմի հարցում գուցե անփորձ է, հավելում է, բայց դավաճան չէ: Ինչ վերաբերում է Արցախի հարցով հետագա բանակցություններին, ապա ըստ մեր զրուցակցի՝ պարտված ղեկավարին բանակցություններում պետք է ավելի համարձակ, «լեզուն երկար» մարդ փոխարինի:

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ