Ձեռք են բերել ՍՈՒ 30 ՍՄ, ԶՈՒ 23-2, «Օսա-ԱԿ»-ներ, բայց դրանցից ոչ մեկը չի կրակել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 19, 24News

նկար

Ձեռք են բերել ՍՈՒ 30 ՍՄ, ԶՈՒ 23-2, «Օսա-ԱԿ»-ներ, բայց դրանցից ոչ մեկը չի կրակել, ասուլիսի ժամանակ: Այդ մասին ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը:

«Ձեռք են բերել, որովհետև չեն իմացել՝ պատերազմն ինչ է: ՍՈՒ 30-ի համար պայմանագրից հետո անձամբ վարչապետին ասել եմ, որ դրա համար պատասխան են տալու: Վարչապետն ասել է՝ «արդեն արել ենք»: Զինատեսակը ձեռք են բերել՝ չկարդալով, որ ՌԴ կառավարության որոշմամբ արգելված է դրանք երկրորդ երկրին վաճառելը», - ասել է Մովսես Հակոբյանը, ապա հավելել, որ ձեռք են բերել նաև «Օսա-ԱԿ»-ներ՝ իմանալով, որ դրանց հրթիռները չեն արտադրվում, դրանց մասերը չկան, ու եթե փչանան՝ չեն կարող նորոգել։ 

«Արագ-արագ ինչ-որ բան ձեռք բերեն, ասեն՝ «օդը փակել ենք»: Փակե՞լ են, որքա՞ն ԱԹՍ է խոցվել և ինչի՞ց՝ հրազենային զենքից, ԻԳԼԱ-ից, ՏՈՌ-ից», - ասել է Մովսես Հակոբյանը։ 

--00—ԼՄ