Իսկանդերը կիրառվել է, բայց չեմ ասի՝ որտեղի վրա. Մովսես Հակոբյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 19, 24News

իսկանդեր

ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը ասուլիսի ժամանակ անդրադարձել է պատերազմի ժամանակ Իսկանդերի կիրառության մասին:

Հարցին՝ ինչո՞ւ չկիրառվեց պատերազմի ժամանակ Իսկանդերը, Մովսես Հակոբյանը պատասխանել է. «Իսկանդերը կիրառվել է, բայց չեմ ասի՝ որտեղի վրա»: Ճշտող հարցին՝ իսկ Շուշիի վրա՞ է կրակել, Մովսես Հակոբյանը կրկնել է. «Ես գիտեմ՝ որտեղի վրա, բայց չեմ ասի»:

Նշենք, որ Իսկանդերը կարճ հեռահարության գերճշգրիտ բալիստիկ հրթիռային համակարգեր են, որոնք Հայաստանը փեռք է բերել ՌԴ-ից:

--00—ԼՄ