Մովսես Հակոբյանը զորացրվելու զեկուցագիրը գրել է Փաշինյանի կոչերից հետո

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 19, 24News

ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ հոկտեմբերի 5-ին զորացրվելու որոշում է կայացրել, բայց հաշվի առնելով այն հանգամանքը, որ պատերազմի ընթացքում իր որոշումը վնաս է հասցնելու ԶՈՒ-ին, որոշել է սպասել մինչև պատերազմի ավարտը: 

Ըստ Մովսես Հակոբյանի՝ նա իր վերջանական որոշումը կայացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ կռվող տղաներին հրապարակ կանչելու և «վնգստացողներին» դուրս մղելու կոչերից հետո:

«Նախարարին խնդրել եմ, որպեսզի հրամանն արձակի այնպես, ինչպես գրված է իմ զեկուցագրում, իմ զեկուցագրում գրված է ճշմարտությունը, իմ զորացման պատճառը», - ասել է Մովսես Հակոբյանը, ապա նաև հայտարարել, որ ՊՆ հրամանը չի համախատասխանում իր գրած զեկուցագրի էությանը:

Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ Մովսես Հակոբյանն ազատման դիմում է գրել նոյեմբերի 18-ին: 

--00—ԼՄ