«Լավ, էս ի՞նչ վիճակ է». Տիգրան Աբրահամյանը՝ ՊՆ-ի և ԱԺ-ի հայտարարությունների մասին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 19, 24News

տիգրան

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել ՊՆ-ի և ԱԺ պաշտպանության հանձնաժողովի հայտարարությունների վերաբերյալ:

«Լավ, էս ի՞նչ վիճակ է. Պաշտպանության նախարարությունն ու ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահը մի շաբաթ է իրար են հայտարարություն-հաղորդագրություններում արձագանքում, պատասխանում, հակադարձում: էլ չեմ խոսում վիրավորանքների, ռազմական գաղտնիքներ հրապարակելու և այլ դետալների մասին։ 

Նիկո՛լ, աթոռիդ կառչած վայելո՞ւմ ես զինված ուժերի դեմ այս բեմադրությունը։ Որևէ մեկի մոտ հարց չի՞ առաջանում, թե ինչպես կարող է նման բան լինել։ Լավ, այս կապիկությունը ե՞րբ է ավարտվելու, ե՞րբ եք վերջապես սկսելու զբաղվել նրանով, ինչով որ պարտավոր եք ժամ առաջ զբաղվել», - նշել է Տիգրան Աբրահամյանը։

--00—ԼՄ