ԱՄՆ կոնգրեսականները կոչ են անում անվավեր համարել ԼՂ հրադադարի պարտադրված պայմանները

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 19,  24News   

կոնգրես

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գրասենյակից հայտնում են, որ ԱՄՆ կոնգրեսականներ Ֆրենկ Փալոնը, Գաս Բիլիրակիսը, Ջեքի Սփեյերն ու Ադամ Շիֆը կոչ են անում Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Հայաստանին պարտադրված կրակի դադարեցման պայմանները ներկայումս անվավեր համարել, և Թրամփի վարչակազմին հորդորել են կրկին ներգրավվել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացում՝ հետամուտ լինել Արցախի կարգավորմանը՝ հիմնված ինքնորոշման հիմնարար իրավունքի վրա:   Այս մասին գրել է 1lurer.am-ը։

Ամերիկացի կոնգրեսականներն ԱՄՆ-ին նաև կոչ են արել մարդասիրական և ականազերծման աջակցություն ցուցաբերել՝ հայ խաղաղ բնակիչների անվտանգ վերադարձն Արցախ ապահովելու համար:

--00—ՄՀ