Պատերազմից տուժած Ստեփանակերտն ու մյուս բնակավայրերը կարճ ժամանակում կվերականգնվեն

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 19,  24News   

ԱԻՆ

Պատերազմից տուժած Ստեփանակերտն ու մյուս բնակավայրերը կարճ ժամանակահատվածում կվերականգնվեն: Այս մասին հայտնում են Արցախի ԱԻՊԾ-ից։

Այս ուղղությամբ Արցախի Հանրապետության ու Ռուսաստանի Դաշնության կողմից գործնական ու հստակ քայլեր են կատարվում:

Երեկ ձևավորվել է աշխատանքային 6 խումբ:

Վերջիններս Ստեփանակերտում, շրջկենտրոններում և գյուղական համայնքներում կատարում են վնասների չափագրում և գույքագրում, որին անմիջապես կհաջորդի ակտիվ շինարարությունը:

Աշխատանքային խմբերում ընդգրկվել են ԱՀ ԱԻ պետական ծառայության, ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայողները, ԱՀ քաղաքաշինության նախարարության և Ստեփանակերտի քաղաքապետարանի շինարարության մասով ներկայացուցիչները:

--00—ՄՀ