Նախկին նախագահների խորհրդավոր լռությունը․ «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 19, 24News

․

«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի կապիտուլյացիայի ստորագրումից հետո խորհրդավոր լռություն են պահպանում Արցախի եւ Հայաստանի նախկին նախագահները, բացառությամբ Լեւոն Տեր-Պետրոսյանի, ով մի քանի հայտարարությամբ է հանդես եկել, հիմնականում՝ իշխանություններին քննադատող, մյուսներն անհաղորդ են ստեղծված իրավիճակին։

Երեկ տեղեկացանք, որ Բակո Սահակյանը, ով պատերազմի օրերին էքսնախագահներին եւ իշխանությանը կապող օղակն էր եւ միջնորդական առաքելությամբ փորձում էր հարցի լուծման ուղիներ գտնել, առողջական խնդիրներ ունի, կորոնավիրուսային վարակը հաղթահարել է, բայց բարդացումներ են առաջացել։ Հայտնի է, որ Սերժ Սարգսյանի կինը՝ Ռիտա Սարգսյանն է ծայրահեղ ծանր վիճակում։ Նրան երեկ արտերկիր տեղափոխեցին, նրա մոտ եւս կորոնավիրուս է ախտորոշվել։

Օրերս հայտնի դարձավ, որ Արկադի Ղուկասյանն է հանդիպել Տեր-Պետրոսյանի հետ, սակայն տարածված հաղորդագրությունից պարզ էր, որ առաջին նախագահը նրան ցույց է տվել Նիկոլ Փաշինյանի տեղը եւ ասել, որ իրեն հուզող հարցերի պատասխանները կարող է անձամբ նրանից ստանալ։

Իսկ Ռոբերտ Քոչարյանը որոշել է ասպարեզում չերեւալ, որ ընդդիմությանը չվնասի, եւ մարդիկ չկարծեն, թե «նախկինները վերադառնում են»։ Սակայն, մեր տեղեկություններով, Վլադիմիր Պուտինն ամենօրյա կապի մեջ է նրա հետ, ընդ որում՝ գրավոր կապի միջոցով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--00--ԱՀ