ԿԳՄՍ նախարար, մի վախեցիր, արի մարդկանց բացատրիր, թե ոնց ծնկի բերեցիք Հայաստանը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 18, 24News

Վարագյան

ԿԳՄՍ նախարար, դու դեռ հրաժարական չես տվել, ուրեմն դեռ դավաճանի կողքն ես: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Կանաչ ապագա» բնապահպանական շարժման ղեկավար Վահագն Վարագյանը։

Վարագյանը հորդորել է Արայիկ Հարությունյանին՝ գնալ Ազատության հրապարակ ու մարդկանց «գիտականորեն հաշվետվություն տալ Նիկոլ Փաշինյանի դավաճանության մասին»:

«Արի մարդկանց բացատրի, թե ոնց ծնկի բերեցիք Հայաստանն ու հանձնեցիք Արցախը: Արի ժողովրդին բացատրիր, թե ոնց 5000 ջահել տղու գլուխ կերաք: Արի ժողովրդին բացատրի, թե ոնց ծախեցիք ժողովրդի հպարտությունը՝ անառիկ Շուշին՝ մշակութային ողջ ժառանգությամբ: Արի Արայիկ, մի վախեցիր, քեզ ոչ մեկ մատով չի դիպչի, երաշխավորում եմ, արի»,- գրել է Վարագյանը։

Նշենք, որ այս պահին Ազատության հրապարակում տեղի է ունենում վարչապետի հրաժարականի պահանջով հանրահավաքը։

--00--ԱՀ