Մոբիլիզացիոն ռեզերվի վերադարձի մասին կխոսվի դեկտեմբերի 1-ից հետո․ ՊՆ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 18, 24News

Հաշվի առնելով այն, որ հիմա իրականացվում են վերաբաշխումներ, Զինված ուժերի վերատեղակայումներ՝ զորահավաքային և ոչ միայն զորահավաքային ռեսուրսը, ժամկետային պարտադիր ծառայողների արձակուրդների վերաբերյալ և ազատումների վերաբերյալ տեղեկատվությունը կտրամադրվի դեկտեմբերի 1-ից հետո, երբ վերջնական կառուցվածք ու պատկերացում կլինի Զինված ուժերի տեղակայման վերաբերյալ: Այս մասին Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, պատասխանելով պատգամավոր Արմեն Խաչատրյանի հարցին՝ երբ են զորացրվելու ռազմաճակատ մեկնած կամավորականները։

--0--ԿԿ