Էդմոն Մարուքյանը հանդիպել է Լին Թրեյսիին. քննարկվել է ԼՂ-ի շուրջ ստեղծված իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 18, 24News

Մարուքյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ հանդիպել է ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին:

«Այսօր հանդիպել եմ Հայաստանում Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին։

Հանդիպման ընթացքում քննարկել ենք Արցախյան հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը, հումանիտար ճգնաժամը և վերջին քաղաքական զարգացումները։ 

Հանդիպման ժամանակ դեսպանը ներկայացրեց Միացյալ Նահանգների դիրքորոշումը և կարևորեց Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտներին և գործընթացներին ԱՄՆ աջակցությունը։

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպանների հետ հանդիպումները շարունակվելու են»,-գրել է Մարուքյանը։

--00—ԼՄ