Խնդրում ենք չկազմակերպել մարդաշատ հավաքներ. «Իմ քայլը» խմբակցություն

ԵՐԵՎԱՆՆՈՅԵՄԲԵՐԻ 18, 24News

իմ քայլը

ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը հայտարարություն է տարածել, որում նշված է.

«Սիրելի՛ հայրենակիցներ, համացանցից տեղեկացանք, որ առաջնագծից վերադարձած զինծառայողներ, կամավորներ, ինչպես նաեւ մի շարք քաղաքացիներ, պայմանավորված ներքաղաքական վերջին զարգացումներով, ի աջակցություն ՀՀ իշխանությունների՝ այսօր Հանրապետության հրապարակում հանրահավաք են հրավիրել: Հաշվի առնելով երկրում հայտարարված  ռազմական դրությունը, կորոնավիրուսային համաճարակով պայմանավորված վտանգները՝ խնդրում ենք չկազմակերպել մարդաշատ հավաքներ:

Շնորհակալ ենք յուրաքանչյուրիդ հայրենիքին ցուցաբերած հերոսական աջակցության համար եւ վստահեցնում ենք, որ ամենօրյա մեր աշխատանքով կարդարացնենք այն: Գիտակցելով ստեղծված իրավիճակը ու դրանում նաեւ մեր պատասխանատվությունը՝ խնդրում ենք միասին լծվել համախմբման եւ մեր ամբողջ ներուժը հայրենիքի վերակառուցմանն ուղղված գործին»: 

--00--ԱԹ