Դաշնության խորհուրդը Պուտինին թույլ է տվել Լեռնային Ղարաբաղում օգտագործել ՌԴ զինված ուժերը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 18, 24News

քաղաքական

ՌԴ Դաշնության խորհուրդը ընդունել է բանաձև, որով համաձայնություն է տալիս ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ նոյեմբերի 10-ից Լեռնային Ղարաբաղ անհրաժեշտ սպառազինությամբ ռուս զինվորականներ, ինչպես նաև ռազմական ու հատուկ տեխնիկա ուղարկելու առաջարկին։ Այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը:

Բանաձևի ընդունմանը կողմ են քվեարկել 139 սենատոր:

«Ռուսաստանի Դաշնության նախագահին թույլատրել 2020 թվականի նոյեմբերի 10-ից Լեռնային Ղարաբաղ ուղարկել անհրաժեշտ սպառազինությամբ ու ռազմական և հատուկ տեխնիկայով Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի զորամիավորում՝ համաձայն Ադբեջանի Հանրապետության նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի ու Ռուսաստանի Դաշնության նախագահի 2020 թվականի նոյեմբեր 9-ի համատեղ հայտարարության՝ Լեռնային Ղարաբաղում քաղաքացիական օբյեկտներին վնասի պատճառումից ու քաղաքացիական բնակչության զանգվածային մահերից խուսափելու համար հայկական ու ադրբեջանական կողմերից կրակի ու այլ թշնամական գործողությունների դադարեցման շուրջ պայմանավորվածության պահպանման մասին», - ասված է բանաձևի տեքստում:

--0--ԿԿ