Ռիտա Սարգսյանի առողջական վիճակը հաջողվել է կայունացնել, բայց վիճակը դեռ մտահոգիչ է

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 18, 24News

ռիտա

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակը ՀՀ երրորդ նախագահ Ռիտա Սարգսյանի առողջական վիճակի մասին հայտարարություն է տարածել:

«ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակն այս օրերին բազմաթիվ հեռախոսազանգեր է ստանում մեր համաքաղաքացիներից, որոնք հետաքրքրվում և մտահոգ են տիկին Ռիտա Սարգսյանի առողջական վիճակով: Գրասենյակը շնորհակալություն է հայտնում նրանց բոլորին և տեղեկացնում, որ կորոնավիրուսի պատճառով վատթարացած տիկին Սարգսյանի առողջական վիճակը բժիշկներին հաջողվել է կայունացնել, փառք Աստծո, սակայն վիճակը դեռևս մտահոգիչ է: Այս մասին հայտնում են ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակից»,-նշված է հայտարարությունում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կնոջը՝ Ռիտա Սարգսյանին, հարազատների ցանկությամբ այս գիշեր ծանր վիճակում, դեղորայքային կոմայով տեղափոխել են արտերկիր։

Մինչ այդ Ռիտա Սարգսյանը կորոնավիրուսային ախտորոշմամբ մի քանի օր գտնվել է «Նաիրի» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում։

--00—ԼՄ